ՆորություններՎճարովիՏնտեսական

Ամանորյա գնաճը՝ միջինում 15 տոկոս

 Մինչ Ս. Սարգսյանն իր վերջին հարցազրույցում գնաճի դեմ պայքարի իր մեթոդներն էր առաջարկում, թե հասարակությունը լավ ապրելու համար պետք է ծույլ չլինի և շատ աշխատի, շուկայում ամանորին ընդառաջ շարունակում են գները բարձրանալ և հարվածել աշխատող ու նաև չաշխատող ՀՀ քաղաքացիների գրպանին:

Միջին հաշվով առաջնային սպառման ապրանքատեսակները թանկացել են միջինը 15%-ով:

Գնաճն ամենաշատը զգալի է խմիչքների, մսամթերքի և կարագի շուկայում: Մյուս ապրանքատեսակներն ավելի քիչ են թանկացել: Ամանորյա սեղանի ապրանքատեսակներից էժանացել է միայն կաղինը՝ միջինում՝ 40 տոկոսով:

/LimiteText/

Գյումրու սուպերմարկետներում երշիկեղենի գինը բարձրացել է 100-150 դրամով:

Ընդեղենն անցած տարվա գներն են, բացառություն են կաղինն ու հունական ընկույզը: Կաղինն ավելի էժան է, անցած տարվա համեմատ 40 տոկոսով, շեշտակի աճել է հունական ընկույզի գինը: Շուկայում մեկ կգ-ի գինը 9500-10.000 դրամ է:

Թանկացել է ձուն՝ միջինը 7 դրամով, ինչը պայմանավորում են նրանով, որ շուկայում այս տարի քիչ է: Որքան մոտենում են տոները, այնքան վտանգ կա, որ ձվի գինը կարող է բարձրանալ, ներկայում մեկ ձուն 70-80 դրամով է վաճառվում:

Խմիչքներից թանկացել է հատկապես Շերիդանս լիկյորը, մյուսների գինը շատ քիչ է բարձրացել:

Ընդհանրապես գների բարձրացումը պահպանվում է կարագի և մսամթերքի շուկայում, ինչն էլ բողոքի ալիք է բարձրացրել մարդկանց մոտ:

Կարագի մեկ կգ-ը 4.500-5000 դրամ է: Խոզի մսի շուկայական միջին գինը 3000 դրամ է, տավարի մսինը՝ 2.800 դրամ:

Անցած տարվա համեմատությամբ գնաճն այստեղ զգալի է:

Մրգերի և բանջարեղենի շուկայում գները քիչ են փոխվել, սակայն ըստ վաճառողների՝ ավելի անվտանգ է մրգեր գնել սուպերմարկետներից, իսկ գները կշարունակեն բարձրանալ դեկտեմբերի 25-ից հետո:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել են բանանի, խնձորի գները. միջինում մեկ կգ-ը թանկացել է 100-150 դրամով: Նարնջի և մանդարինի որոշ տեսակներ են թանկացել, բայց շատ քիչ:

Գներն ըստ՝

Գյումրիում մեծածախ առևտուր իրականացնող «Գուգո Գագո» վաճառատան

«Բասեն» և «Կարոնա» խանութների ցանցի

Ուսումնասիրությունները՝ ԳԱԼԱ-ի:

Back to top button