Սպորտ

«Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն

Աբու Դաբիի (ԱՄԷ) «Շեյխ Զայեդ» մարզադաշտում կայացավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ՝ «Ռեալ Մադրիդ» — «Գրեմիո» հանդիպումը։

Չեմպիոնների լիգայի և Լիբերտադորեսի գավաթակիրների հանդիպումն ավարտվեց մադրիդյան ակումբի հաղթանակով։ Զինեդին Զիդանի սաներն ամբողջ խաղի ընթացքում զգալի առավելություն ունեին, սակայն միայն մեկ գոլ խփեցին։ 54-րդ րոպեին տուգանային հարվածով հաղթական գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։

Նշենք, որ այս գոլը Ռոնալդուի համար 7-րդն էր Աշխարհի ակումբային առաջնություններում․ պորտուգալացին առաջնության պատմության լավագույն ռմբարկուն է։

Այսպիսով, «Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ հաղթեց դարձավ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։

Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» — «Գրեմիո»՝ 1։0
Գոլը՝ Ռոնալդու 54՛

sport.times.am

Back to top button