Ամանորին ընդառաջ․ հեշտ պատրաստվող համեղ աղանդեր

Եթե թեյն առանց քաղցրի չեք պատկերացնում, սակայն ցանկանում եք լինել բարետես, ուրեմն պետք է սկսեք օգտագործել օգտակար աղանդեր: Շատերն են կարծում, որ բարեկազմությունը եւ քաղցրն անհամատեղելի են, սակայն դա այդպես չէ: Ճիշտ սնվելը նախատեսում է քաղցրը, սակայն օգտակարը: Իսկ ի՞նչը կարող է օգտակար լինել մրգաչրերից բացի:
Բաղադրիչներ
250 գր արմավ
100 գր քունջութ
150 գր կեշյու
250 գր ծիրանաչիր
50 գր արեւածաղկի սերմեր
1 ճաշի գդալ նարնջի կեղեւ
Մի քիչ դարչին
Մի քիչ հիլ
Պատրաստման եղանակը
Մաքրել արմավները կորիզից եւ թրջել ծիրանաչրի հետ եռացրած ջրի մեջ 15-20 րոպե: Աղալ մսաղացով կամ բլենդերով: Ընկույզը եւ 50 գր քունջութը թեթեւակի բովել եւ ավելացնել մրգաչրին, ավելացնել արեւածաղիկը, նարնջի կեղեւը, դարչինը եւ հիլը: Խառնել:
Ստացված զանգվածը երշիկի ձեւ տալ, թաթախել քունջութի մեջ, դնել սառնարան եւ թողնել մի քանի ժամ, այնուհետեւ մատուցել:
Աղբյուր՝ kastory.ru