ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Բրավո՛, կեցցե՛ք, առաջին անգամ չէ, որ գաղափար եք տանում»

Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի խմբագիր Սյուզի Մեխակյանը պատմում է Գյումրու զբոսաշրջությանը նպաստելու եւ Գյումրին զարգացնելու իր ծրագրի մասին, որը նա իրականացնելու էր հայ-հնդկական բարեկամության շնորհիվ:

Մեխակյանը դժվարությամբ ստեղծում է կապեր Հնդկաստանի Մումբայ քաղաքի ղեկավարության, աստղերի ու պատգամավորների հետ, մեկնում է մի քանի օրով Հնդկաստան, ներկայացնում Գյումրին ու պատմում իր ծրագրի մասին:

Ձեռք բերված պայմանավորվածություններից հետո նա դիմում է ՀՀ իշխանություններին՝ Մշակույթի նախարարություն, ՀՀ կառավարության աշխատակազմ եւ զբոսաշրջության կոմիտե՝ խնդրելով իր ծրագրին ավելի ֆորմալ տեսք հաղորդել, քանի որ մյուս կողմում շփումներն ավելի պաշտոնական են:

Ամիսներ շարունակ Սյուզի Մեխակյանին հորդորում են սպասել, եւ նա մտավախություն ունի, որ իշխանությունները պարզապես յուրացրել են իր գաղափարը:

«Զբոսաշրջության պետական կոմիտեն ոգեւորությամբ ընդունեց ասածս, նախնական 10 հոգու հետ պայմանավորվենք, որ հոկտեմբերին գալիս են Հայաստան: Աստղերն իրենց նկարահանման ժամանակացույցը փոխեցին, որ կարողանան գալ մեր երկիր: Բայց պարզվում է, որ հայկական կողմը գումար չուներ նրանց ընդունելու համար»,- ասում է Սյուզի Մեխակյանն, ապա հավելում.

«Մտավախությունս արդարացավ, մի քանի օր անց Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ հանդիպել էր դեսպանի հետ եւ առաջարկել աստղերին Հայաստան բերելու ծրագիր: Բրավո՛, կեցցե՛ք, առաջին անգամ չէ, որ գաղափար եք տանում»,- հայտարարեց «Շրջապատ»-ի խմբագիրը:

Դիտեք «Կարեւորի մասին»՝ Սյուզի Մեխակյանի հետ ամբողջությամբ:

Back to top button
Close