Սպորտ
Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները

Իսպանիայում կայացել է Արքայական գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը,- հայտնում է football-espana.net-ը:
Իսպանական գրանդներից ամենանհարմար մրցակիցը բաժին է հասել «Բարսելոնային», որը մրցելու է «Սելտայի» հետ: «Վալենսիան» խաղալու է Լա լիգայի հետնապահներից մեկի` «Լաս Պալմասի» հետ:
«Ռեալին», Ատլետիկոյին ու «Սևիլյային» բաժին են հասել ցածր դիվիզիոնները ներկայացնող թիմեր:
Վիճակայանության արդյունքները.
«Ատլետիկո» – «Լեյդա»
«Կադիս» – «Սևիլյա»
«Սելտա» – «Բարսելոնա»
«Ֆորմենտերա» – «Ալավես»
«Լեգանես» – «Վիլյառեալ»
«Նումանսիա» – «Ռեալ Մադրիդ»
«Լաս Պալմաս» – «Վալենսիա»
«Էսպանյոլ» – «Լևանտե»
Առաջին խաղերը կկայանան 2018 թվականի հունվարի 2-4, իսկ պատասխանները` 9-11: