Նորություններ

ՌԴ ԱՆ-ը «օտարերկրյա գործակալների» ցանկում ընդգրկեց «Ազատություն»-ը, «Ամերիկայի ձայն»-ը և այլ լրատվամիջոցներ

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «օտարերկրյա գործակալների» ցանկում ընդգրկել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» (Current Time) հեռուստաալիքը, թաթար-բաշկիրական ծառայությունը, «Սիբիր. Ռեալիի», «Իդել. Ռեալիի», «Ֆակտոգրաֆ», «Կավկազ. Ռեալիի», «Կրիմ. Ռեալիի» ծրագրերը: Այդ մասին քիչ առաջ հաղորդեց Current Time-ը:

Հիշեցնենք, Ռուսաստանում անցած ամիս ընդունվեցին օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս երկրում այսուհետ որպես օտարերկրյա գործակալ գրանցել դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցները: Օրենքը Ռուսաստանի իշխանություններին նաև իրավունք է տալիս արգելափակել «ոչ-ցանկալի կազմակերպությունների» ինտերնետային կայքերը՝ առանց դատարանի որոշման:

Կրեմլը պնդում է, թե սա Մոսկվայի պատասխանն է Միացյալ Նահանգներին, որտեղ արդարադատության նախարարության պահանջով Russia Today հեռուստաընկերությունը գրանցվեց որպես օտարերկրյա գործակալ:

Աղբյուր՝ azatutyun.am

Back to top button