Նյու-Յորքում մեքենան մխրճվել է բազմության մեջ
Sputnik International-ը հայտնում է, որ Նյու-Յորքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ոստիկանությունը փնտրում է հանցագործություն կատարած անձին:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, ժամը 4:45-ի սահմաններում:
Նախնական տեղեկությունների համաձայն, մեկ հոգի զոհվել է, երկուսը՝ ստացել մարմնական վնասվածքներ: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Հանցագործություն կատարած անձը եղել է սպիտակ գույնի Սեդան մակնիշի մեքենայի ղեկին: Դեպքի վայրից նա դիմել է փախուստի:
Պատճառը, թե ինչու է մեքենայի վարորդը դիմել այդ քայլին, դեռևս պարզ է: Նյու-Յորքի ոստիկանությունը քննություն է իրականացնում՝ միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ականատեսները պատմել են, որ մեքենան մեծ արագությամբ է ընթացել, առնվազն 80 կմ/ժ: Ոստիկանությունը հայտնել է, որ տեղի ունեցածը ահաբեկչական ակտ չի եղել: