Պասիվության, լռության եւ հանգստի միջոցով կինը ստանում է կանացի էներգիայի որոշակի չափաբաժին
Երկար տարիների ընթացքում ավելորդ քաշի խնդիրն անհանգստացնում է հոգեբաններին, դիետոլոգներին եւ ֆիզիոլոգներին: Կանանց առաջարկվել են տարբեր մեթոդներ՝ սկսած հայտնի աստղերից առաջարկվող դիետաներից, մինչեւ կանաչ թեյ: Սակայն ավելորդ քաշի խնդիրը մնում է արդիական:
Շատերին է հայտնի, որ նիհարելու մեթոդը որոշակի ժամանակ է աշխատում, իսկ հետո կրկին խնդիր է առաջանում: Իսկ եթե արդյունքը պահպանվի, ապա շատ ուժ եւ էներգիա կվատնի: Անհրաժեշտ է անընդհատ հաշվարկել կալորիաները, սահմանափակումներ անել սննդի մեջ, զբաղվել մարմնամարզությամբ եւ անընդհատ դիետաներ պահել:
Կնոջ եւ տղամարդու հոգեբանությունն ուսումնասիրելով՝ հոգեբանները եկել են այն եզրակացության, որ կնոջ եւ տղամարդու էներգիայի հավասարակշռության խախտումները հանգեցնում են քաշի խախտումների, հատկապես մոտենալով 40 տարեկանին՝ կանայք առաջին անգամ ավելորդ քաշի խնդրի եւ դրանից բխող այլ հետեւանքների առաջ են կանգնում՝ դեպրեսիա, հոգնածություն, ծուլություն:
Կնոջ էներգիան ինն է՝ լուսին, մթություն, պասիվություն, դանդաղաշարժություն, հոգի, զգացմունք, փափկություն, երազկոտություն, իսկ տղամարդու էներգիան յանն է՝ լույս, արեւ, ակտիվություն, արագություն, գործողություն, մտածողություն, հաստատակամություն, երազանք:
Այսօր շատ են խոսում օրգանիզմի համար ջրի օգտակարության մասին: Անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում 1,5-2 լ մաքուր ջուր խմել: Այն մարդիկ, ովքեր անընդհատ ջուր խմելու սովորություն չունեն, ժամանակի ընթացքում սկսում են տառապել այտուցվածությունից, քանի որ օրգանիզմում ջրի պակաս կա:
Այդպես է նաեւ ավելորդ քաշը, դա օրգանիզմի էներգիան պահպանելու հարմարվողականությունն է, որն անհրաժեշտ է կենսունակության համար: Ավելորդ քաշը կանանց մոտ առաջացնում է վատ տրամադրություն, հաճախ հանգեցնում է դեպրեսիայի: Ավելորդ քաշն ինքնաբերաբար սահմանափակում է ցանկացած ակտիվություն, որն էլ հանգեցնում է ծուլության: Թեեւ տղամարդկային էներգիան ակտիվությունն է, սակայն այն հնարավոր չէ պահպանել առանց հանգստի: Կանացի էներգիայի պասիվությունը նպաստում է տղամարդկային էներգիայի ակտիվությանը:
Պասիվության, լռության եւ հանգստի միջոցով կինը ստանում է կանացի էներգիայի որոշակի չափաբաժին: Կանացի էներգիայի պակասի դեպքում օրգանիզմը սկսում է աշխատել այն պահպանելու ռեժիմով: Այդտեղից էլ առաջանում են հիվանդություններ, ծուլություն, պասիվություն, դեպրեսիա եւ ձանձրույթ: Նաեւ դատարկության զգացում եւ ուրախության բացակայություն:
Իսկ այդ վիճակից ազատվելու միակ միջոցը կանացի էներգիայի վերականգնումն է:
Ինչպե՞ս վերականգնել կանացի էներգիան, ազատվել ավելորդ քաշից, ծուլությունից եւ դեպրեսիայից:
1.Կանգ առնել: Ցանկացած ակտիվություն մեզ հեռացնում է հանգստից եւ լռությունից: Միայն խորը լռության մեջ կինը կկարողանա դիպչել իր հոգուն: Ժամանակ գտեք առանձնանալու եւ մտածելու համար:
2.Փորձեք հանգստյան օրերն անցկացնել բնության գրկում:
3.Գտեք որեւէ զբաղմունք, որտեղ պետք է ձեռքով ինչ-որ բաներ անեք:
4.Ընտրեք ձեզ հաճելի ֆիզիկական վարժություններ՝ յոգա, շնչառական վարժություններ:
5.Անպայման հետաքրքիր կանացի գրականություն կարդացեք: Շատ օգտակար է ժամանակ առ ժամանակ հեքիաթներ կարդալ:
6.Օգտակար է սկսել հոգ տանել ինչ-որ մեկի նկատմամբ:
7.Գտեք հաճելի երաժշտություն, որը կհուզեր ձեզ:
8.Այցելեք պատկերասրահներ, քարերի ցուցահանդեսներ:
9.Վերանայեք ձեր սննդակարգը: Փորձեք բացառել միսը: Մրգերը եւ բանջարեղենը կուտակում են կանացի էներգիան:
Սա այն է, ինչ մենք կարող ենք անել գիտակից մակարդակում: Սակայն մարդկային կառուցվածքն այդքան էլ պարզ չէ: Գիտակցությունից բացի գոյություն ունի անգիտակից շերտ, որն էլ պետք է հաշվի առնել:
Եթե խոսենք բնական տարրերի մասին, ապա Հողը եւ Ջուրը կանացի տարրերն են: Հողը մայրիկի հետ ունեցած հարաբերությունների խորհրդանիշն է: Մոր հետ հարաբերությունները միշտ ունենում են բարդ բնույթ: Այդ հարաբերություններում կա ամեն ինչ՝ եւ սեր, եւ ատելություն, եւ միասին լինելու ցանկություն, եւ հեռանալու ցանկություն: Դա հակասական զգացմունքների ատոմային խառնուրդ է:
Տղամարդկանց հետ բոլոր հարաբերությունները մայրիկի հետ ունեցած հարաբերությունների արտացոլումն են:
10.Անհրաժեշտ է վերանայել հարաբերությունները երկու ծնողների, հատկապես մոր հետ:
11.Պետք է սովորել սեփական զգացմունքների մասին խոսել բարձրաձայն: Սովորել լինել ինքնաբուխ եւ անմիջական:
12.Շատ ժամանակ հատկացրեք գործընթացին, այլ ոչ թե արդյունքներին: Գտեք այն, ինչը ձեզ հաճույք կպատճառեր:
13.Տղամարդու համար կարեւորն արդյունքն է, եւ նա հաճույք է ստանում արդյունքից, կնոջ մոտ կարեւորը գործընթացն է, եւ նա հաճույք է ստանում դրանից:
Աղբյուր՝ psychology-age.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան