ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ամենաօգտակար նախաճաշը, որը մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից եւ կօգնի մեկ ամսում ազատվել 5 կգ քաշից

Քանի որ օրը սկսում ենք նախաճաշով, այդ պատճառով ամբողջ օրվա էներգիան կախված է հենց դրանից: Կարեւոր է պատրաստել առողջարար եւ հագեցած նախաճաշ, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում էներգիան պահպանվի: Նախաճաշը պետք է հագեցած լինի վիտամիններով եւ հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության համար:

Ներկայացնում ենք համեղ եւ օգտակար նախաճաշի հիանալի բաղադրատոմս: Այն ապահովում է օրգանիզմի համակարգերի աշխատունակությունը եւ հեռացնում է կուտակված թունավոր նյութերը: Այս բաղադրատոմսն օգտակար է նաեւ փորկապության դեպքում, կօգնի քայքայել ճարպերը, կալորիաները եւ նվազեցնել քաշը: Եթե 30 օր շարունակ օգտագործեք այս նախաճաշը, ապա կազատվեք 3-5 կգ ավելորդ քաշից: Այս նախաճաշն օգտակար է մազերի եւ եղունգների համար, ինչպես նաեւ երիտասարդացնում է մաշկը:

Բաղադրիչներ՝

2 ճաշի գդալ վարսակ

Մեկ բաժակ յոգուրտ

Մեկ թեյի գդալ կակաոյի փոշի

Մեկ թեյի գդալ կտավատի աղացած սերմ

5-7 հատ թարմ սալոր

Պատրաստման եղանակը

Այս նախաճաշը պետք է պատրաստել երեկոյան, քնելուց առաջ:

100 մլ եռացրած ջրի մեջ դնել սալորները, թողնել 10 րոպե: Մեկ ուրիշ ամանի մեջ խառնել վարսակը, կակաոն եւ կտավատի սերմը: Ավելացնել յոգուրտը եւ լավ խառնել: Այնուհետեւ մանր կտրատել թրջված սալորները, ավելացնել խառնուրդի մեջ  եւ հարել բլենդերով: Պահել սառնարանում:

Առավոտյան վայելեք համեղ նախաճաշը:

Մեկ շաբաթ անց արդեն կնկատեք դրական արդյունքները:

Աղբյուր՝ kastory.ru

Back to top button
Close