Առողջության համար ամենաօգտակար ձկնատեսակները

Լիարժեք կյանքով ապրելու եւ չհիվանդանալու համար անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել տարատեսակ մթերքներ: Ձուկն ամենաօգտակար վիտամիններով եւ միկրոտարրերով հարուստ մթերքներից է: Այն անպայման պետք է ներառել սննդակարգի մեջ:
Ձեզ ենք ներկայացնում գետերի, ծովերի եւ լճերի ամենաօգտակար ներկայացուցիչների թոփ-աղյուսակը:
Թունա
Եթե դուք դիետա եք պահում, ապա այս ձուկը հենց ձեզ համար է: Թեեւ թունան պատկանում է սկումբրիաների ընտանիքին, նրա միսն անյուղ է եւ համարվում է սպիտակուցի աղբյուր: Այն համեղ եւ օգտակար է ցանկացած վիճակում:
Հալիբուտ
Հալիբուտը հագեցած է ամինաթթվով, որի շնորհիվ օրգանիզմում արտադրվում է սերոտոնին եւ մելանին: Այդ երկու չափազանց շատ կարեւոր հորմոնները պատասխանատու են տրամադրության եւ քնի համար:
Ձողաձուկ
Նույնպես քիչ յուղ պարունակող շատ համեղ ձուկ է, հարուստ է հեշտությամբ յուրացվող սպիտակուցով: Եթե հաճախակի օգտագործեք այս ձուկը, ապա խոլեստերինի մակարդակը կնվազի եւ կկարգավորվի նյութափոխանակությունը: Ձողաձկան ամենագլխավոր առավելությունն այն է, որ այն ավելի հասանելի է եւ թանկարժեք չէ:
Սաղմոնի ընտանիք
Բացարձակապես այս ընտանիքին պատկանող բոլոր ձկները համարվում են օգտակար: Ցանկացած տեսակի օգտագործումն օգտակար է օրգանիզմին, քանի որ նրանց մեջ առկա են մեծ քանակությամբ օգտակար ճարպաթթուներ:
Լոքո
Նրա օգտակար, քաղցրահամ միսը հեշտությամբ յուրացվում է, այդ պատճառով խորհուրդ է տրվում հատկապես երեխաներին եւ նրանց, ովքեր աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեն: Գիշատիչից կարելի է սթեյք կամ ձկնապուր պատրաստել:
Կամբալա
Այս հարթ ձուկը հարուստ է հանքանյութերով: Հաճախակի օգտագործելու դեպքում այն դրական ազդեցություն կունենա իմունային համակարգի եւ աշխատունակության վրա: Այդ ամենից բացի այն նաեւ աֆրոդիզիակ է:
Ծածան
Այս ձկան մեջ սպիտակուցները եւ ճարպերը հավասարակշռված են այնպես, ինչպես անհրաժեշտ է օրգանիզմին: Օգտագործելով ծածան՝ դուք օրգանիզմում կավելացնեք ծծումբի եւ կալցիումի պաշարը, ինչն էլ դրական ազդեցություն ունի առողջության եւ գեղեցկության վրա:
Աղբյուր՝ kastory.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան