Թբիլիսիում անցկացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում հատուկջոկատային է զոհվել

Թբիլիսիում անցկացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում վիրավորված վրացի հատուկջոկատայինը մահացել է հիվանդանոցում, հաղորդում է Deutsche Welle-ն:
Ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ մայրաքաղաքի թաղամասերից մեկում անցկացվում է հակաահաբեկչական գործողություն՝ չեզոքացնելու համար մի քանի մարդու, որոնց կասկածում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ:
ՊԱԾ մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին հայտնել է, որ հանցագործները Վրաստանի քաղաքացի չեն: Նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել:
Հաղորդվում է, որ հանցագործները դիրքավորվել են բազմահարկ շենքերից մեկում, եւ ի պատասխան զենքերը վայր դնելու հրահանգին, կրակ են բացել իրավապահների ուղղությամբ: Նրանք կիրառել են նաեւ նռնակներ: Շենքի բնակիչները տարհանվել են:
Աղբյուր՝ Deutsche Welle
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան