Մանգանա-կալիական լուծույթի օգտակար հատկությունները

Մանգանա-կալիական լուծույթն արդյունավետ միջոց է, որը պետք է լինի յուրաքանչյուրի տանը:
Այս հրաշք միջոցն իրենից ներկայացնում է բյուրեղային փոշի, որն ունի ջրում արագ եւ լավ լուծվելու հատկություն՝ այն դարձնելով մանուշակագույն:
Շնորհիվ իր հատկությունների՝ մանգանա-կալիական լուծույթը հաճախ օգտագործվում է թերապեւտիկ նպատակներով: Այն ոչնչացնում է տարատեսակ վիրուսներ, օգտագործվում է լորձաթաղանթների լվացման եւ մաշկային խնդիրների վերացման համար:
Լուծույթի բաղադրությունը՝ ըստ օգտագործման նպատակների
Ստամոքսի լվացում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ստանալ վարդագույն լուծույթ, որը պարունակում է 0,01-0,1 տոկոսանոց մանգանա-կալիական լուծույթ:
Վերքերը մշակելու համար անհրաժեշտ է 0,1-0,5 տոկոսանոց լուծույթ, կրկին վարդագույն:
KMnO4-ի 2-5 տոկոսանոց լուծույթն օգտագործվում է խոցերի եւ այրվածքների ժամանակ: Գույնն այս դեպքում պետք է լինի հագեցած մանուշակագույն:
Մանգանա-կալիական լուծույթը թունավորման ժամանակ
Այդ իրավիճակում մանգանա-կալիական լուծույթը կարող է վերացնել վարակը՝ ազդելով ներսից: Թեթեւակի լուծույթը տալիս են հիվանդին, որից հետո նրա մոտ փսխում է առաջանում:
Պետք է լուծվեն բոլոր բյուրեղիկները, քանի որ դրանք կարող են վնասել ստամոքսի լորձաթաղանթը: Նման իրավիճակից խուսափելու համար պետք է պատրաստել թույլ լուծույթ: Տվյալ լուծույթն օգտագործելուց առաջ պետք է քամել:
Մանգանա-կալիական լուծույթով լոգանք երեխաների համար
Հայտնի է, որ մանգանա-կալիական լուծույթով լոգանքը հանգեցնում է երեխայի մաշկի չորացմանը: Այդ իրավիճակում գլխավորն այն է, որ ջրի մեջ պետք է լցնել ոչ թե բյուրեղիկները, այլ լուծույթը: Արդյունքում պետք է ստացվի վարդագույն լուծույթ:
Աչքերի ինֆեկցիաներ
Երեխաների լոգանքի համար օգտագործվող լուծույթը կարելի է օգտագործել տարատեսակ աչքերի ինֆեկցիաների բուժման համար:
Փորկապություն
Փորկապության վերացման համար խորհուրդ է տրվում խմել թույլ մանգանա-կալիական լուծույթ օրական երկու անգամ: Որպես կանոն, բավարար է մեկ անգամ օգտագործել այդ լուծույթը, որպեսզի մոռանաք անհանգստացնող խնդիրը:
Եթե տանը ծանր հիվանդ կա
Նման իրավիճակում սենյակում ծանր է լինում օդը: Այդ խնդիրը կարելի է լուծել սենյակում մեկ բաժակ վարդագույն մանգանա-կալիական լուծույթ դնելով: Այն թույլ կտա մաքրել օդը եւ այն ավելի թարմ դարձնել, ինչը լավ ազդեցություն կունենա նաեւ հիվանդի վրա:
Այրվածքներ
Այրվածքների բուժման համար խորհուրդ է տրվում վերքի վրա մանգանա-կալիական լուծույթի թրջոցներ դնել: Կարեւոր է նշել՝ որքան խորն է այրվածքն, այնքան խիտ պետք է լինի լուծույթը: Որպես կանոն, լուծույթը պետք է լինի 2-5 տոկոսանոց:
Ստոմատիտ եւ անգինա
Այդ հիվանդությունների դեպքում կոկորդը ողողեք թեթեւ մանգանա-կալիական լուծույթով: Գործընթացը կարելի է կրկնել օրական 5 անգամ:
Սինուսիտ
Օրական մի քանի անգամ պետք է քթի լորձաթաղանթը լվանալ վարդագույն մանգանա-կալիական լուծույթով: Շատ կարեւոր է. քթի լվացման համար ջուրը պետք է տաք լինի:
Եղունգների ներաճ
Եթե նկատում եք այդ հիվանդության առաջին ախտանիշները, հատկապես բորբոքում եղունգի շրջանում, խոցերի առաջացում, ապա անհրաժեշտ է անմիջապես KMnO4-ի 2-5 տոկոսանոց լուծույթի մեջ դնել եղունգները: Դրանից հետո պետք է դնել սինթամիտինի 10 տոկոսանոց թրջոց:
Այս միջոցին հակացուցումներ չկան, սակայն պետք է հիշել, որ մաշկի կամ լորձաթաղանթի հետ շփման դեպքում կարող են լուրջ այրվածքներ առաջանալ: Դա խոսում է այն մասին, որ այս նյութն օգտագործելու դեպքում պետք է հետեւել անվտանգության որոշակի կանոնների:
Աղբյուր՝ kastory.ru