Նորություններ

Հերթական ինքնաբացարկն Արտուշ Գաբրիելյանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների և խմբին աջակցելու մեջ մեղադրվող ՀԽ անդամների գործով դատական նիստը, որով անցնում են  Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը, Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Մանվել Աթոյանը, Վարդգես Գևորգյանը: Նիստը  նախագահում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Նիստի մեկնարկին ՀԽ անդամ Կարո Եղնուկյանը հերթական անգամ հանդես եկավ հայտարարությամբ ու պահանջեց իրեն թույլ տալ չներկայանալ դատական նիստերին, որովհետև այդ օրերին իր մոտ ճնշման խնդիր է առաջանում։

Ապա գործով փաստաբան Գրիշա Բալասանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ նշելով, թե դրա համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին՝ նիստերի չկայանալու մեջ մեղադրելով փաստաբաններին։

Back to top button