Սպորտ
«Բարսելոնան» հսկայական գումար է առաջարկելու «Լիվերպուլին»

«Բարսելոնան» շարունակում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը գնելու փորձերը: Sport.es–ը գրում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբը 120 միլիոն եվրո է առաջարկելու բրազիլացու համար:
Եթե տեղափոխությունը կայանա, 25-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք չի ունենա, քանի որ արդեն այդ մրցաշարում մասնակցել է այլ ակումբի կազմում:
Հիշեցնենք, որ ամռանը «կապտանռնագույնները» Կոուտինյոյի համար 90 միլիոն եվրո էին առաջարկել անգլիական ակումբին: Հնարավոր պարգևավճարների հետ միասին այդ գումարը կարող էր հասնել 120 միլիոնի, սակայն մերսիսայդցիները հրաժարվել էին վաճառել իրենց առաջատարին: