Նորություններ

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50,06%-ը

Այսօր հանրապետության 69 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է 243335 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հիշեցնենք, 69 համայնքում գրանցված էր ընտրելու իրավունք ունեցող 486 հազար 106 քաղաքացի։

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ենոքավան համայնքում, ամենացածրը՝ Սասունիկում: ՇՄ խոշորացված երեք համայնքներից մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Անիում` 57,10 տոկոս ,Մարմաշենում՝ 54.20 տոկոս, իսկ Ախուրյանում՝ 51,50տոկոս մասնակցություն:

Ավելին
Back to top button