Նորություններ

ՇՄ-ում ընտրություններն առավել ակտիվ են անցնում խոշորացված Անի համայնքում, որտեղ ընտրության մասնակիցների թիվը բարձր է

Այսօր հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 14։00–ի դրությամբ մասնակցել է 129 633 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 26.67%-ը,- տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

69 համայնքներում ընտրելու իրավունք ունի 486 հազար 106 քաղաքացի, ժամը 14:00–ի դրությամբ քվեարկել է 129 հազար 633մարդ:

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրացվել է Ենոքավան համայնքում, ամենացածրը՝ Սասունիկում:

ՇՄ երեք խոշորացված համայնքներում ընտրողներն առավել ակտիվ են Անիում, որտեղ մասնակցության ցուցանիշը 27,29 տոկոս է:

Ավելին
Back to top button
Close