Նորություններ

Ընտրությունները լարված են անցնում Ախուրյանում, Սառնաղբյուրում, Ձորակապում ու այլ համայնքներում ևս

Ինչպես արդեն նշել ենք ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում ՇՄ երեք խոշորացված համայնքներում՝ Ախուրյանում, Անիում և Մարմաշենում:

ԳԱԼԱ-ն կուտակումների, ընտրողներին ուղղորդելու դեպքերի վերաբերյալ ահազանգեր է ստացել Ախուրյան համայնքից, որտեղ գործող ընտրատեղամասերի դիմաց, ինչպես փոխանցում են ահազանգողները, ակտիվ աշխատում են ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանի և ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանի կողմնակիցները:

Խնդիրը կայանում է նրանում, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար հիմնական պայքարն հենց այս երկու թեկնածուների միջև է: Ախուրյան համայնքի նախկին ղեկավար, դաշնակցական Արծրունի Իգիթյանը սակայն մեզ հետ զրույցում նշեց, թե իր կողմնակիցները որեվէ մեկին չեն ուղղորդում և որ ընտրատեղամասերի դիմաց ստեղծված ակտիվության հետ իրենք կապ չունեն:

Ճիշտ է դրսում ինչ-որ անձինք ակտիվ աշխատանքներ են տանում, բայց ինքը տեղյակ չէ, թե ովքեր են: Նշենք, որ ահազնագեր կան նաև Ձորակապ, Սառնաղբյուր համայնքներից: Հատկապես Սառնաղբյուր գյուղում ընտրողները բավականին ակտիվ են, տեղամասում կուտակումներ են:23316068_921240151359188_1726955884_n 23318910_921240181359185_1494323021_n 23231889_921240448025825_1122072166_n 23361171_921240198025850_1548016380_n

Հերմինե Մկրտչյան

Ավելին
Back to top button