Նորություններ

ՀՀ մի շարք մարզերում, այդ թվում և ՇՄ 3 խոշորացված համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ

Հանրապետության մի շարք մարզերում, այդ թվում և Շիրակի մարզում այսօր տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում արտահերթ ընտրություններ են:

Շիրակի մարզում ընտրություններ տեղի են ունենում խոշորացված երեք համայնքներում՝ Մարմաշենում, Անիում և Ախուրյանում:

Ախուրյանում որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրվել են՝

Ախուրյանի համալիր մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրեն, անկուսակցական Լևոն Գեղամի Գեղամյանը, Ախուրյանի նախկին համայնքապետ, դաշնակցական Արծրունի Իգիթյանը, անկուսակցական Գերասիմ Համբարձումի Համբարյանը, Բասենի նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Համլետ Սամվելի Պետրոսյանը, անկուսակցական Վանիկ Թաթուլի Մկրտչյանը և գազի գրասենյակի աշխատակից, ԲՀԿ-ական Կարեն Սերգոյի Սերգոյանը:

Անի համայնքում որպես համայնքապետի թեկնածուներ առաջադրվել են՝

ԲՀԿ-ից Հակոբ Երվանդի Աղաբեկյանը, անկուսակցական Հրաչյա Գևորգի Աճեմյանը, անկուսակցական Աղասի Առաքելյանը, Մարալիկի թիվ 2 դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ-ական Խաչատուր Բուլոյանը և Մարալիկ համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը:

Մարմաշեն համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են՝

ՀՅԴ-ից Կարեն Արշակի Արշակյանը, Մայիսյան համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Հակոբ Բաղդասարյանը, Մարմաշեն համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Աշոտ Եղոյանը, Քեթի համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Թորգոմ Սահակյանը:

Ավելին
Back to top button