ՆորություններՏնտեսական

Ս. Սարգսյանի նախագահության տարիներին ՀՀ արտաքին պարտքն աճել է շուրջ 3.5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով

ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալներով՝ 2017թ.-ի հոկտեմբերի մեկի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 6 մլրդ 067 մլն 863 հազար ԱՄՆ դոլար: Վերջին մեկ ամսվա կտրվածքով, այսինքն, պետական պարտքն աճել է 48 մլն 066 հազար դոլարով:

Այս տարվա 9 ամիսների ընթացքում պետական պարտքն աճել է մոտավորապես 365 մլն 895 հազար դոլարով:11

 Այս տարին Հայաստանը կփակի մոտավորապես 6 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլար պարտքով, իսկ հաջորդ տարի ՀՀ պետական պարտքը կհատի 7 մլրդ դոլարի սահմանագիծը: Այս մասին հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը սեպտեմբեր ամսին:

Նկատենք, որ պետական պարտքի առյուծի բաժինը՝ շուրջ 81 տոկոսը, արտաքին պարտքն է, այն վերջին հրապարակված պաշտոնական տվյալներով կազմում է 5 մլրդ 067 մլն 863 հազար ԱՄՆ դոլար:

Նկատենք, որ Հայաստանն արտաքին պարտքի ավելի քան 3.5 մլրդ դոլարանոց բեռը կուտակել է Ս. Սարգսյանի նախագահության շրջանում: Այսպես, 2007թ. տարեվերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 1 մլրդ 448 մլն 905 հազար ԱՄՆ դոլար: 

Քրիստինա Մկրտչյան

Back to top button