Նորություններ

«Կինը՝ որպես ժողովրդավարական արժեքների տարածող»

«Կինը՝ որպես ժողովրդավարական արժեքների տարածող». «ԼոգոՍ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի գյուղական համայնքներում իրականացնում է այս խորագրով  ծրագիր, որի նպատակն է աջակցել համայնքներում ապրող կանանց ներգրավվածությանը երկրի հասարակական-քաղաքական կյանքին:

Գաղտնիք չէ, որ գյուղերում կանայք հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, տարված առօրյա գործերով, ու կարելի է ասել՝ այնքան էլ չեն կարևորում հասարակական-քաղաքական հարցերում իրենց մասնակցությունը: Այս կարծրատիպերը կոտրելու համար «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ն իրազեկման ներկայացումներով այցելում է մարզի գյուղական համայնքներ՝ լրացնելու տեղեկատվության ու գիտելիքների այն բացը, որն այսօր կա համայնքաբնակ կանանց շրջանում: Իրականում հայ կինն ունի տղամարդուն հավասար իրավունքներ, նա կարող է որոշումներ կայացնել, ընտանիքի անդամների կարծիքին հակադրվել և իր տեսակետը պնդել, գործել ինքնուրույն ու չենթարկվել այս կամ այն ազդեցության, մասնակցել քաղաքական գործընթացների և այլն:

Այս ամենը, սակայն, ոչ թե զուտ որպես տեղեկատվություն է փոխանցվում համայնքներում ապրող կանանց, այլ ամեն ինչ ներկայացվում է 4 տարբեր թատերական բեմականացումների միջոցով, որպեսզի ներկաները հենց տեղում գիտակցեն իրենց իրական դերն ու նշանակությունը:

Back to top button