Հայաստան-Ադրբեջան երկկողմ նոր հանդիպում՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով

Նախագահների ժնեւյան հանդիպմանը կհաջորդի երկկողմ հանդիպում ԱԳՆ ղեկավարների մակարդակով:
Է. Մամեդյարովն ու Է. Նալբանդյանը կհանդիպեն առաջիկայում, բայց կոնկրետ օր եւ վայր առայժմ սահմանված չէ: Այսօր այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Մամդեյարովն անդրադարձել է նաեւ Ս. Սարգսյանի Ժնեւի հանդիպումից հետո արած հայտարարությանը՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Ընդունվել է համատեղ հայտարարություն, որն էլ տարածվել է: Իսկ այդ հայտարարություններից դուրս Հայաստանի նախագահի անպատասխանատու դուրս գալը ճիշտ չէ», — ասել է Մամեդյարովը:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայերի հետ հանդիպմանը մասնավորապես ասել էր․ — «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»:
Սարգսյանն ասել էր նաեւ, որ Ալիեւը խորապես շահագրգռված է, որ սահմանում զոհեր չլինեն:
Քրիստինա Մկրտչյան