Նորություններ
Ավարտվեց Սարգսյան-Ալիեւ առանձնազրույցը

Քիչ առաջ ավարտվեց Սարգսյան-Ալիեւ առանձազրույցը:
Այս մասին տեղեկացնում է Ս. Սարգսյանի մամլո քարտուղար Վ. Հակոբյանը:
«Բանակցություններն ավարտվեցին, Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջ.կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը»,-գրել է նա Թվիթթերի իր միկրոբլոկում:
Հիշեցնենք, նախ տեղի է ունեցել բանակցություններ ԵԱՀԿ միջնորդների մասնակցությամբ, որից հետո Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույց: