Նորություններ

Արցախի տաղավարի մոտ ադրբեջանցիները սադրանքի են դիմել «Ինվետեքս 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Հոկտեմբերի 12-ից 14-ը Արցախի Հանրապտետությունը ներկայացված էր ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ընթացող «Ինվետեքս 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում։

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության տեղեկացմամբ՝ Արցախը՝ որպես զբոսաշրջային ուղղություն հետաքրքրություն է առաջացրել տուրիզմի ոլորտի մասնագետների և ցուցահանդեսի այցելուների մոտ։

Գերատեսչության աշխատակիցների կողմից տարվել են արդյունավետ աշխատանքներ՝ ուղղված տեղում Արցախի զբոսաշրջային ներուժի մասին տեղեկացվածության բարձրացմանը։ Մասնավորապես՝ բաժանվել է մեծ քանակությամբ զբոսաշրջային գրականություն, տեսահոլովակներով սկավառկներ, քարտեզներ, բացի այդ՝ ցուցահանդեսի մասնակիցներին ներկայացվում էին Արցախ այցելելու և շրջաայություններ կազմակերպելու հնարավորությունները։

qqqqqqqqqqqq

Ցուցահանդեսի ընթացքում տեղ են գտել նաև ադրբեջանցիների սադրանքները։ Այսպես, ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր խողովակներով Ադրբեջանի Հանրապետության մի շարք պաշտոնական անձինք, համայնքի ներկակացուցիչներ փորձում էին ճնշում գործադրել ցուցահանդեսի կազմակերպիչների վրա՝ ԱՀ պատվիրակության աշխատանքները դադարեցնելու պահանջով։ Հասկանալով, որ իրենց ջանքերը ապարդյուն են՝ ցուցահանդեսի վերջին օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել են տեղում խոչընդոտել Արցախի տաղավարի աշխատանքները՝ լարվածություն ստեղծելով տաղավարի շուրջ։ Սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվեց կասեցնել նաև այդ սադրանքը և ցուցահանդեսի անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ադրբեջանցիները դուրս են հանվել ցուցահանդեսի տարածքից։

Ինչպես հայտնում է ԱՀ տաղավարի պատասխանատուներից Արտակ Գրիգորյանը, պատվիրակութունը մինչև վերջին րոպեն առանց որևէ խափանումների կամ խոչընդոտների մասնակցել է ցուցահանդեսին:

   Ցուցահանդեսում Արցախի տաղավարի աշխատանքները կազմակերպվել էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից։

artsakhpress.am

Back to top button