Նորություններ

Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը. Էրդողան

Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Էրդողանն այցելել է Կիեւ եւ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսում դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը:

«Մենք չենք ճանաչել և չենք էլ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը», — հայտարարել է Էրդողանը: Եւ միեւնույն ժամանակ վստահեցրել, որ Թուրքիան կշարունակի  հետևել Ղրիմի թաթարների խնդրին:

Back to top button