Նորություններ

«Լեռնային Ղարաբաղում ոչ հակամարտություն, ոչ խաղաղություն իրավիճակ է տիրում»․ Ամերիկայի ձայն

Հակամարտությունները կարող են լինել տևական, դանդաղ և ձանձրալի, հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր ապրում են ոչ լիարժեք կյանքով, այսինքն՝ ոչ պատերազմի, ոչ էլ իսկական խաղաղություն պայմաններում։

Այս մասին նշվում է «Ամերիկայի ձայն»-ի  Արցախյան հիմնախնդրին նվիրված հոդվածում։

Հոդվածագիրը նշում է, որ ԼՂ-ն կարելի է  բնութագրել  «Ոչ մեկի հող» տերմինով, քանի որ հակամարտությունը շարունակվում է։

«Վերջին երեք տարիների ընթացքում  հակամարտ կողմերի միջև բախումներն ավելի են ինտենսիվացնել, իսկ  մշտական կարգավորում ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ձախողվել են։ Մտավախություն կա, որ կողմերը հիմա առավել քան երբևէ մոտ են պատերազմին»,-նշված է հոդվածում։

«Ամերիկայի ձայն»-ին Թալիշի 82-ամյա բնակչուհի Լիդիա Սարգսյանը պատմում է, որ 2016թ. ապրիլի 3-ի վաղ առավոտյան, երբ լսել են կրակոցներ, հարևանների հետ միասին արագորեն հեռացել են դեպի մայրաքաղաք Երևան։

Նա նշում է, որ շատ է ցանկանում  հետ վերադառնալ Թալիշ, քանի որ անցյալ տարվա քաոսի ժամանակ չի կարողացել իր հետ վերցնել Ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհված որդիների լուսանկարները։

«Թալիշն այսօր դատարկ է, սակայն այստեղ վերակառուցվում են  տներ։ Թալիշի համար քառօրյա պատերազմը երբեք էլ չի ավարտվել։ Շատ ընտանիքներ, ովքեր այս ժամանակաշրջանում թողել են իրենց տները, բնակություն  են հաստատել Ալաշան գյուղում։

Back to top button