ՆորություններՎճարովիՏնտեսական

Թանկացել են միսը, ձուկը, յուղերը, շաքարը, կոշկեղենը, հագուստը. ՀՀ ԱՎԾ՝ հունվար-սեպտեմբեր

Այսօր՝ սեպտեմբերի չորսին, ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2017թ.-ի հունվար-սեպտեմբերի դրությամբ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արձանագրվել է 0.2 գնաճ անցած ամսվա՝ օգոստոսի դրությամբ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 1 տոկոս՝ ի հաշիվ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գների աճի:

Ըստ պաշտոնական վիճակագիրների՝ գնաճ գրանցվել է մսի, ձկան, յուղերի, շաքարավազի շուկաներում:

Ընդ որում, յուղերի և ճարպերի ապրանքախմբում մեկ տարվա կտրվածքով գրանցվել է գնաճ՝ 8 տոկոսով: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում՝ 27.5%-ով, մսամթերքի ապրանքախմբում՝ շուրջ 7 տոկոս, շաքարավազի շուկայում՝ շուրջ 3.5 տոկոսով:

Գներն աճել են նաեւ ալկոհոլային խմիչքի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի շուկաներում:

11111111111111

/LimiteText/

2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.0%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 103.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.3%, ծառայությունների սակագներինը՝ 99.5%, իսկ հունվար- սեպտեմբերին 2016թ. հունվար-սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 100.6%, 103.8%, 97.4% և 98.6%:

Սննդամթերքի գներ: Ըստ պաշտոնական վիճակագրության, այնուամենայնիվ, անցած ամսվա համեմատությամբ հանրապետությունում սննդամթերքի գները մի փոքր նվազել են՝ 0.2 տոկոսի չափով:

Սա պաշտոնական վիճակագիրները պայմանավորել են հիմնականում մրգի ապրանքախմբի գնանկումով: Մրգի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6%, գնանկում:

Իսկ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 7.9%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ՝ 5.7% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են 0.3-10.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.5%-ով:

222222222

Գնաճ շաքարավազի շուկայում

2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 3.4% գնաճ, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ՝ 4.6% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 7.6-2.9% գնանկում, այդ թվում, համեմատաբար բարձր գնանկում գրանցվել է ք. Իջևանում:

Ձկան շուկայում՝ 30 տոկոսանոց գնաճ

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 7.9%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ՝ 1.8% գնաճ (պայմանավորված կարագի 4.2% գնաճով): Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.5%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ՝ 1.6% գնաճ: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0.2-2.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում), մեկում գրանցվել է 0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ձկնամթերքի գներն աճել են 1.9%-ով: 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.4%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.6%, սուրճի, թեյի և կակաոյի՝ 1.8% գնաճ: Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ՝ 0.7% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.6%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ 0.3% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ: Ոչ պարենային շուկայում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմում է 1.7 տոկոս:

Թանկացել է հագուստը, կոշիկը: 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.7% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի և կոշիկի՝ համապատասխանաբար 5.2% և 6.4% գնաճով:

Բենզինի եւ դիզվառելիքի գները բարձրացել են ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Ծառայությունների սակագներ: Մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.4% նվազում: Ըստ ԱՎԾ-ի՝ միաժամանակ հանրապետությունում գրանցվել է բնակարանային ծառայությունների՝ 0.1%, հանգստի և մշակույթի՝ 1.2%, կրթության՝ 1.3% ծառայությունների սակագների հավելաճ, իսկ կապի և առողջապահության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.7-0.4% նվազում, այդ թվում, նվազման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0.4%-ով:

Քրիստինա Մկրտչյան

Back to top button