ՆորություններՎճարովիՏնտեսական

Կարագի և մսամթերքի շուկայում գնաճը կազմում է 20-30 տոկոս

Պաշտոնական տվյալներով կարագի, ինչպես նաև մսամթերքի շուկայում արձանագրվել է գնաճ՝ մոտավորապես 20-30 տոկոսով:

Գնաճն արդեն իսկ նկատելի էր ՀՀ ԱՎԾ օգոստոսին հրապարակած տվյալներում:

Ըստ ԱՎԾ-ի «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2017թ.-ի հունվար – օգոստոսի դրությամբ» զեկույցի՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում արձանագրվել է 102.6 տոկոսանոց ցուցանիշ 2016թ.-ի օգոստոս ամսվա նկատմամբ, իսկ 2017թ.-ի հունվար – օգոստոսին 2016թ.-ի հունվար – օգոստոսի համեմատությամբ 103.9 է:

Գնաճը նկատելի էր հատկապես պարենային շուկայում:

Մեկ ամսվա կտրվածքով գների սրընթաց աճ արձանագրվեց հատկապես կարագի և մսի շուկայում:axyusak

/LimiteText/

Թանկացել են մսի բոլոր տեսակները՝ ոչխարի, խոզի, տավարի, հավի: ԱՎԾ տվյալների համաձայն՝ անցած ամիս մսամթերքի միջին գինը 2300-2400 դրամ է եղել:

Մեկ ամսվա ընթացքում մեկ կգ-ի մեջ գնաճը կազմել է միջինում 500 դրամ:

Թանկացել է «Անկոր», «Նոր զելանդական», «Վալիո» ապրանքանիշների կարագը: Մեկ կգ կարագի միջին գինը ՀՀ-ում 3800-4000 դրամ է:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձագանքել է որոշ լրատվամիջոցների՝ հայտարարելով, որ կարագի շուկայում բարձրացումները միջազգային շուկայում գնի փոփոխության հետ են կապվում: Ինչ մնում է մսամթերքին, հայտարարում են, որ այդ շուկան չի վերահսկվում իրենց կողմից:

Դեռևս մեկ ամիս առաջ armtimes.com-ը գրում էր, որ այս ամռանը մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Քաթար և Իրաք: Արտահանման թվի էական մեծացումը բերել է ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացման՝ մոտ 8 տոկոսով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից լրատվամիջոցին տրամադրել էին տվյալներ, համաձայն որի միայն վերջին երկու ամսում Հայաստանից արտահանվել են 1131 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի և 8600 հատ էլ մանր եղջերավոր կենդանի:

Այնպես որ, նման գնաճը կանխատեսելի և, կարելի է ասել, նաև պլանավորված է ՀՀ իշխանությունների կողմից:axyusak2

 

 

 

 

Back to top button