Միջազգային
Լաս Վեգասում երաժշտական փառատոնի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր եւ վիրավորներ

Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի ամենամեծ հյուրանոց-խաղատներից մեկի՝ Mandalay Bay-ի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 24-ը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հաղորդվում է, որ վիրավորներից 14-ը գտնվում են ծանր վիճակում:
«Մենք հետաքննում ենք Mandalay Bay կազինոյի մոտակայքում կրակ բացած անձի մասին հաղորդագրությունները: Խնդրում ենք բոլորին խուսափել այդ տարածքից»,- հայտարարել են Լաս Վեգասի ոստիկանությունից:
Անհայտ անձը կրակ է բացել երաժշտական փառատոնի ժամանակ: Ոստիկանները չեզոքացրել են հանցագործին:
Իրավապահները փակել են մոտակա փողոցները, քաղաքի Մաք Քարան օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:
https://youtu.be/s3HSNQ9zHRM
Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան