Մշակույթ/Պատմություն

Սոչի-2014 Օլիմպիական կրակի շարասյունը Կարմիր հրապարակում

22-րդ Օլիմպիական խաղի շարասյունը ժամանեց Կարմիր հրապարակ: Մայրաքաղաքի կենտրոնում տեղի կունենա Օլիմպիական կրակը վառելու հանդիսավոր արարողությունը, որը տեղափոխել են Մոսկվա Հունաստանից:

Մոսկվայում կանցկացվի Օլիմպիական կրակի փոխանցման ռուսաստանյան փուլը, որը կտեւի հոկտեմբերի 6-ից 9-ը:  Օլիմպիական կրակի պաշտոնական երթը կսկսվի երկուշաբթի: Առաջինը ջահը կտանի օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն Անաստասիա Դավիդովան: Օլիմպիական կրակը կայցելի 130 քաղաք: Նրա ճանապարհի  երկարությունը 65 հազար կմ է: Չորս ամիսների ընթացքում փոխանցման արարողությանը կմասնակցեն 14 հազար ջահակիրներ եւ մոտավոր 30 հազար կամավորներ: Ջահակիրները կրակը մի տեղից մյուսը  հասցնելու են վազքով, տարբեր վարժանքներով, օդապարիկով, ինքնաթիռով եւ գնացքով: Ջահը, որի համար ռուս ճարտարագետները հատուկ դիզայն են մշակել, կիջեցվի Բայկալ լիճը եւ կհասնի Էլբրուսի՝ Եվրոպայի ամենաբարձր  գագաթին:  Կրակի փոխանցման ավարտը տեղի կունենա փետրվարի 7-ին Սոչիում, որտեղ կտրվի խաղի մեկնարկը:

Ավելին
Back to top button