Հնարքներ, որոնք կօգնեն խնայել գումարը ձմռան ամիսներին
1.Մարտկոցների ջերմության մի մասը չեզոքանում է պատերից եկող ցրտի մեջ: Պատին անհրաժեշտ է փայլաթիթեղ կպցնել, որը ռադիատորից մի քիչ բարձր կլինի: Այս հնարքը 2-3 աստիճան ջերմություն կավելացնի սենյակում:
2.Եթե պատուհանի հին փայտյա շրջանակներն ինչ-որ պատճառով փոխարինել հնարավոր չէ, փորձեք դրանք հնարավորինս անթափանցիկ դարձնել՝ հերմետիզացնել: Փեղկերի արանքում կարելի է սպունգ տեղադրել եւ թղթով փակել, իսկ պատուհանի եւ շրջանակի միջեւ եղած անցքերը կարելի է փակել սիլիկոնով:
3.Հաճախ ժամանակակից պատուհաններից եւս կարող է ցուրտը ներս թափանցել: Ստուգեք՝ արդյոք կցամասերը ճիշտ են տեղադրված եւ կա արդյոք պատուհանների սեղմման ռեժիմը, հիմնականում տեղադրողները սկզբում ամառային ռեժիմն են տեղադրում: Անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել սեղմող ռետինների վրա: Այս միջոցները թույլ կտան պահպանել 1-2-ով ավելի ջերմաստիճան:
4.Այսպես կոչված կոտեյկան սենյակը կազատի միջանցիկ քամուց:
5.Ջեռոցում կերակուր պատրաստելուց հետո ջեռոցի դուռը բաց թողեք, որպեսզի լրացուցիչ ջերմություն տարածվի բնակարանում:
6.Եթե սենյակում շատ սառն է, պատրաստեք էկոլոգիապես մաքուր վառարան, էլեկտրաէներգիա չի օգտագործի, իսկ ջերմային փոխանցումը կբավարարի ամբողջ սենյակի համար:
7.Արեւոտ օրերին վարագույրները բացեք, որպեսզի արեւի ճառագայթները ներթափանցեն սենյակ: Սակայն երբ արեւը մայր է մտնում, պատուհանները դադարում են ջերմություն փոխանցել, ընդհակառակը, նպաստում են սենյակի սառեցմանը:
8.Ձմռանը մեծ կահույքները հեռու տեղադրեք մարտկոցներից, որպեսզի ջերմությունը տարածվի սենյակում: Ի դեպ, պահարանները կարելի է տեղադրել սառը պատերի երկայնքով:
9.Բարձր մազախավով գորգերը 1 աստիճան ավելի ջերմություն են պահպանում:
10.Լոգանք ընդունելուց հետո կարելի է լոգարանի դուռը բաց թողնել:
11.Բարձր հարկի բնակիչների համար խելամիտ կլինի մասամբ ծածկել օդափոխիչը, որպեսզի պահպանեն մինչեւ 1 աստիճան ջերմություն:
Եվ վերջում. իրականում ջերմ է այն տանը, որտեղ գերիշխում է սիրո եւ բարության մթնոլորտը, որտեղ մարդիկ միշտ պատրաստ են խոսքերով եւ գրկախառնություններով ջերմացնել միմյանց:
Աղբյուր՝ kastory.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան