Նորություններ

Է. Նալբանդյանը հանդիպել է ԵՄ-ում նախագահող Էստոնիայի արտգործնախարարին

Սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցելությամբ Տալլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական միությունում նախագահող Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերին։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-էստոնական օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ 
 

Ավելին
Back to top button