ՎճարովիՏնտեսական

2017թ.-ին արձանագրվել է 3,9 տոկոսանոց գնաճ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում

ՀՀ ԱՎԾ-ն նախօրեին հրապարակել է սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2017թ.-ի հունվար — օգոստոսի դրությամբ: Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական վիճակագրության, սպառողական գների ինդեքսն այս տարվա օգոստոսին անցած տարվա դեկտեմբերի նկատմամբ կազմում է 98.2 տոկոս:

Սակայն երբ վիճակը դիտարկում ենք անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եւ կամ անցած տարվա հունվար — օգոստոսն ենք համեմատում 2017թ.-ի հունվար-օգոստոսի հետ, երկու դեպքում էլ արձանագրվել է գնաճ ընդհանուր ապրանքաշուկայում:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում արձանագրվել է 102.6 տոկոսանոց ցուցանիշ 2016թ.-ի օգոստոս ամսի նկատմամբ, իսկ 2017թ.-ի հունվար-օգոստոսը 2016թ.-ի հունվար օգոստոսի համեմատությամբ 103.9 է:

/LimiteText/

Ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների շուկայում անցած տարվա այս ժամանակահատվածի դրությամբ արձանագրվել է դարձյալ գնաճ՝ 103.8 է:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ բացարձակ գնանկում է արձանագրվել հագուստի եւ կոշկեղենի շուկայում:

Առողջապահության ոլորտի ծախսերը թանկացել են անցած տարեվերջի եւ անցած տարվա օգոստոսի դրությամբ, իսկ 2017թ.-ի հունվար — օգոստոսը 2016թ.-ի հունվար — օգոստոսի դրությամբ 99.7 է:

Գնաճ է արձանագրվել նաեւ տրանսպորտի ծառայությունների ոլորտում, հանգստի եւ մշակույթի, կրթության ոլորտում:

Ռեստորանային եւ հյուրանոցային ծառայությունների գները եւս աճել են. անցած տարվա օգոստոսի հետ համեմատած ցուցանիշը հավասար է 103.2-ի, իսկ 2017թ.-ի հունվար — օգոստոսը 2016թ.-ի հունվար — օգոստոսի հետ համեմատած կազմում է 100.8:

111111

Հատկանշական է, որ 2017թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.5% գնանկումով: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների՝ համապատասխանաբար 0.2% և 0.6% հավելաճ:

 22222

2017թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.5% գնանկումով: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների՝ համապատասխանաբար 0.2% և 0.6% հավելաճ:

2017թ. օգոստոսին 2016թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.9%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 102.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.2%, ծառայությունների սակագներինը՝ 100.5%, իսկ հունվար — օգոստոսին 2016թ. հունվար — օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 100.6%, 103.8%, 97.1% և 98.4%:

Սննդամթերքի գներ: 2017թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 1.7% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և մրգի ապրանքախմբերի՝ համապատասխանաբար 14.4% և 6.6% գնանկումով: Բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. օգոստոսին 2016թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 2.9%, իսկ 2017թ. հուլիսի համեմատ՝ 14.4% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. օգոստոսին հուլիսի համեմատ բանջարեղենի գները նվազել են 20.1-9.0%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 14.7%-ով:

Մրգի ապրանքախմբում 2017թ. օգոստոսին 2016թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 11.0% գնաճ, իսկ 2017թ. հուլիսի համեմատ՝ 6.6% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. օգոստոսին 2016թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 13.4% գնաճ, իսկ 2017թ. հուլիսի համեմատ՝ 0.2% գնանկում: Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2017թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1.3-0.7% գնանկում, 6-ում՝ 0.2-0.8% գնաճ, իսկ մայրաքաղաքում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2017թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.1% գնանկում, իսկ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. օգոստոսին 2016թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 6.1%, իսկ 2017թ. հուլիսի համեմատ 1.4% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. օգոստոսին հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.2-1.9%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.7%-ով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2017թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնաճ: 2017թ. օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ: 2017թ. օգոստոսին 2016թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.2% գնանկում և դիզելային վառելիքի 7.3% գնաճ, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 10.3% և 13.8% գնաճ:

Ծառայությունների սակագներ: Մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.6% հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է տրանսպորտի ծառայությունների սակագների 2.6% հավելաճով (կապված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 14.5% հավելաճի հետ): Բնակարանային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, հյուրանոցային ծառայություններինը՝ 0.9%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի և մշակույթի ծառայությունների սակագների 0.9% նվազում, իսկ առողջապահության, կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.5-0.9% հավելաճ, այդ թվում, համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.5%-ով:

Քրիստինա Մկրտչյան

Back to top button