ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Ինչպես թարմ պահել կանաչին ձմռանն առանց սառեցնելու եւ պահածոյացնելու

Ձմռան համար տնային տնտեսուհիներից շատերը կանաչին սառեցնում եւ ամբողջ ձմռան ընթացքում թարմ կանաչի են ունենում, իսկ ոմանք էլ պահածոյացնում են աղի հետ: Սակայն կա նաեւ մեկ այլ հիանալի միջոց ձմռանը թարմ կանաչի ունենալու համար, ի դեպ, այս միջոցը պահպանում է կանաչու օգտակար հատկությունները, վիտամինները եւ բույրը:

Բուսայուղով կանաչի բանկայի մեջ

Այս միջոցով կարելի է պահել ցանկացած տեսակի կանաչի:

Բաղադրիչներ

Կանաչի

Բուսական յուղ (ձիթապտղի, եգիպտացորենի, արեւածաղկի)

Հարմար աման

Պատրաստման եղանակը

Անհրաժեշտ է լավ լվանալ կանաչին, այնուհետեւ լավ չորացնել: Մանր կտրատել կանաչին, լցնել բանկայի մեջ եւ ավելացնել բուսական յուղն այնքան, որ ծածկի կանաչին: Բանկան անհրաժեշտ է դնել սառնարանի ամենասառը հարկում:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button