Չորս գործողություն, որոնցով պետք է սկսել օրը

Առողջությունը պահպանելու համար կան բազմաթիվ գործողություններ, սակայն ամենաարդյունավետը համարվում է այն, որն իրականացնում են առավոտյան արթնանալուց հետո: Այն ձեզանից կխլի ընդամենը մի քանի րոպե, սակայն զգալի օգուտ կտա:
Այստեղ մեծ նշանակություն ունի կանոնավոր ռեժիմը: Արդյունքը նկատելի կլինի, եթե այս խորհուրդները կիրառեք ամեն օր: Սկզբում դժվար կլինի, սակայն որոշ ժամանակ անց այն սովորություն կդառնա: Այս գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ են՝ կիտրոն, ջուր, մեղր, ինչպես նաեւ ջրածնի պերօքսիդ:
1.Լեզվի մաքրում
Մենք ամեն օր առավոտյան լվանում ենք ատամները, սակայն պետք է անպայման հիշել նաեւ լեզվի մաքրման կարեւորության մասին: Այս գործողության կարեւորության մասին տեղյակ են եղել դեռեւս հին ժամանակներից: Լեզվի մաքրությունը բերանի խոռոչի ամենօրյա հիգիենայի մեջ ներառելը խորհուրդ է տվել նաեւ Ավիցեննան:
Ինչո՞ւ է անհրաժեշտ մաքրել լեզուն
Դրա շնորհիվ կարող ես ազատվել բակտերիաներից, որոնք կարող են ընկնել ստամոքսի մեջ եւ առաջացնել տարբեր խնդիրներ:
Լեզվի վրայի բակտերիաները բերանի խոռոչում առաջացած հոտի պատճառներից են, ինչպես նաեւ տարատեսակ հիվանդությունների:
2.Մեկ բաժակ եռացրած ջուր
Շատերը գիտեն, թե որքան կարեւոր է վերականգնել հեղուկի հավասարակշռությունը քնելուց հետո: Տաքացնել զտված ջուրը: Լցնել բաժակի մեջ եւ մեջը գցել կիտրոն կամ լցնել կիտրոնի հյութ: Խմել կումերով ուտելուց 20 րոպե առաջ:
Ինչո՞վ է օգտակար այդ հասարակ ըմպելիքը
Ջուրը կարգավորում է մարսողական համակարգը: Օրգանիզմին նախապատրաստում է սննդի ընդունմանը: Կարգավորում է նյութափոխանակությունը եւ նպաստում է նիհարելուն:
Մաքրում է լյարդը:
Կիտրոնի հյութը պարունակում է մեծ քանակությամբ միկրոտարրեր, ինչպես նաեւ B եւ С խմբի վիտամիններ:
3. Մեղր ուտելուց առաջ
Նախաճաշից 10 րոպե առաջ պետք է ուտել մեկ թեյի գդալ մեղր եւ վրայից ջուր խմել: Մեղրը պետք է լինի բնական եւ թարմ:
Ինչո՞ւ է անհրաժեշտ մեղր ուտել
Մեղրը վիտամինների եւ միկրոտարրերի աղբյուր է: Այն պարունակում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա եւ գլյուկոզա, որոնք օրգանիզմն ապահովում են էներգիայով, ինչը նպաստում է ուղեղի ակտիվության եւ աշխատունակության բարձրացմանը:
Ամրապնդում է իմունային համակարգը:
4. Բերանի խոռոչի ողողում ջրածնի պերօքսիդով
Նախաճաշից հետո բերանի խոռոչը պետք է ողողել ջրածնի պերօքսիդով: 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդի 5-7 կաթիլը լուծել 50մգ մաքուր, չեռացրած ջրում:
Ինչո՞ւ ողողել բերանն այդ լուծույթով
Այն կանխարգելում է կարիեսի առաջացումը, ատամների եւ լնդերի հիվանդությունը: Անցկացնում է բերանի տհաճ հոտը: Հեշտությամբ սպիտակեցնում է ատամները:
Այս գործողությունները կատարեք ամեն օր, եւ ինքնազգացողությունը կլավանա:
Աղբյուր՝ kastory.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան