Նորություններ

«Սասնա Ծռերի» գործ. Դատարանը առանց ամբաստանյալի որոշում է կայացնում գործում հանրային պաշտպան ներգրավելու մասին

Այսօր  «Սասնա ծռեր»-ից 14-ի գործով դատական նիստը շարունակվել է դարձյալ առանց փաստաբանների ներկայության: Դատարանը նիստի ընթացքում որոշեց մի քանիսի համար հանրային պաշտպան ներգրավել: Առաջարկեց կոնկրետ Արմեն Բիլյանի համար Գարեգին Մարգարյանին ներգրավել որպես հանրային պաշտպան: Սակայն  ամբաստանյալը հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայություններից:

 Հիշեցնենք, որ  Բիլյանի նկատմամբ սանկցիա է կիրառված, ուստի նրան չեն թույլատրում մասնակցել դատական նիստին։

Այնուհետ դատարանը որոշում կայացրեց նույն հանրային պաշտպանին ներգրավել գործում որպես Սմբատ Բարսեղյանի պաշտպան՝ առանց ճշտելու Բարսեղյանի կարծիքը:

Սակայն Գարեգին Մարգարյանը հայտարարեց, որ ինքը Սմբատ Բարսեղյանի պաշտպանությունը կստանձնի միայն այն ժամանակ, երբ հարցը հստակեցվի ամբաստանյալի հետ, եւ նա իր համաձայնությունը տա:

Դատական նիստը այնուհետեւ շարունակվեց առանց Գագիկ Եղիազարյանի: Դատարանը որոշում կայացրեց սանկցիա կիրառել եւ հեռացնել դահլիճից Եղիազարյանին՝ ծիծաղելու պատճառով:

Իսկ դատական նիստը հետաձգվեց։

Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button