Միջազգային

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 175 մլն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարումը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը խոստացել է ընդլայնել համագործակցությունն Ուկրաինայի հետ պաշտպանության ոլորտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին նա հայտնել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք մտադրություն ունենք ընդլայնել մեր համագործակցությունը: Վերջերս մենք հաստատեցինք 175 մլն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարումը՝ այդ թվում այնպիսի հատուկ սարքավորումների, որոնք կամրապնդեն Ուկրաինայի պաշտպանունակությունը»,-ասել է Մետիսը:

Նա հայտնել է, որ Վաշինգտոնում կքննարկվի նաեւ Ուկրաինային  այլ զինատեսակների մատակարարման հարցը:

«Մենք աջակցում ենք պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, ինչի շնորհիվ Ուկրաինայի զինված ուժերը կդառնան ավելի արդյունավետ»,-ընդգծել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը՝ հույս հայտնելով, որ ուկրաինական զինուժն անցում կկատարի ՆԱՏՕ-ի չափանիշներին:   

Մետիսի խոսքերով, ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը:

Պորոշենկոն գոհունակություն է հայտնել եւ նշել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում արձանագրված առաջընթացն իրեն գոհացնում է:

 Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան 

Back to top button