Պորոշենկոն հայտնել է Դոնբասում զոհված ուկրաինացիների թիվը
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ զինված հակամարտության ընթացքում Դոնբասում զոհվել են ավելի քան 10.000 ուկրաինացիներ,- հաղորդում է lenta.ru-ն: Այդ մասին նա հայտնել է երկրի անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ:
«Ընդհանուր առմամբ, ավելի քան 10.000 ուկրաինացիների կյանքեր ընկած են ագրեսորի խղճի վրա: Մենք երբեք չենք մոռանա եւ չենք ների ոչ մեկին»,-հայտարարել է Պորոշենկոն:
Նա ավելացրել է, որ Կիեւը պատրաստ է ագրեսորին կոշտ ռազմական հակահարված տալ հարձակման փորձի դեպքում: «Սակայն ամեն դեպքում մենք առաջնահերթություն ենք համարում Դոնբասի եւ Ղրիմի վերադարձը խաղաղ, դիվանագիտական, քաղաքական-իրավական ճանապարհով»,-նշել է Ուկրաինայի նախագահը:
Դոնբասում ռազմական հակամարտությունը սկսվեց 2014թ.-ի գարնանն այն բանից հետո, երբ պաշտոնական Կիեւը փորձ ձեռնարկեց ճնշել ելույթները Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում: Ուկրաինացիները Ռուսաստանին մեղադրում են հակամարտությանը միջամտելու մեջ, ինչը հերքվում է հակառակ կողմից:
Աղբյուր՝ lenta.ru
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան