ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Կաթնային շիճուկի օգտակար հատկությունները

Հավերժ երիտասարդության եւ գեղեցկության ըմպելիք կա գրեթե բոլորի սառնարաններում:

Թանկարժեք կոսմետիկ միջոցների եւ պարագաների վրա գումար ծախսելուց կարելի է խուսափել, եթե փորձենք բնական միջոցներ օգտագործել: Երբեմն դա կարող է լինել վարունգը, ձուն, սակայն այսօր խոսելու ենք կաթնային շիճուկի մասին:

Կաթնային շիճուկի օգտակար հատկությունները

Շատերն են թերագնահատում այս հասարակ մթերքը, բայց իզուր, քանի որ այն պարունակում է բազմաթիվ անփոխարինելի բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են մարդուն՝ լակտոզա, սպիտակուցներ, А, С, Е, В խմբի վիտամիններ, օգտակար թթուներ, մագնեզիում եւ կալցիում:

Շնորհիվ հարուստ բաղադրության՝ կաթնային շիճուկը լայնորեն օգտագործվում է կոսմետիկ եւ բուժական նպատակներով:

Կաթնային շիճուկի միջոցով օրգանիզմը մաքրելով՝ ազատվում ենք թունավոր նյութերից: Դա տեղի է ունենում լակտոզայի միջոցով, որն ակտիվացնում է աղիների բարենպաստ միկրոֆլորան, ինչպես նաեւ կարգավորում է մարսողությունը: Նման մաքրումը դանդաղեցնում է գազերի կուտակումը եւ կանխում է վնասակար բակտերիաների առաջացումը:

Կաթնային շիճուկն օգնում է նաեւ ազատվել ավելորդ քաշից, կարգավորում է նյութափոխանակությունը, ստիպում է օրգանիզմին «արթնանալ» եւ սկսել աշխատել ռիթմով, ինչն էլ օգնում է ազատվել ավելորդ քաշից:

Այն ամրապնդում է նաեւ իմունային համակարգը: Շիճուկի հաճախակի օգտագործումը կկարգավորի իմունային համակարգը եւ էներգետիկ հավասարակշռությունը: Խորհուրդ է տրվում առավոտյան նախաճաշից առաջ խմել մեկ բաժակ այս ըմպելիքից:

Այն նպաստում է նաեւ օրգանիզմում սերոտոնինի՝ երջանկության հորմոնի զարգացմանը: Կալիումն ազդում է ուշադրության կենտրոնացման, այսինքն մտավոր գործունեության վրա: Լրացուցիչ ազդեցություն ունի նաեւ վիտամին В-ն, այն պատասխանատու է էմոցիոնալ վիճակի կայունության համար: Այսպիսով հնարավոր է պայքարել քրոնիկ հոգնածության եւ սթրեսի դեմ:

Կաթնային շիճուկը մտնում է բնական կոսմետիկայի բաղադրության մեջ: Պատահական չէ, որ կաթնաթթուն համարվում է բոլոր տեսակի մաշկերի փրկությունը: Այն կարող է ազատել կնճիռներից եւ մաշկի չորությունից, ինչպես նաեւ նպաստում է դեմքի գույնի բարելավմանը: Շիճուկն օգտակար է նաեւ մազերի համար, նպաստում է մազերի վերականգնմանը եւ աճին:

Շիճուկի մեջ առկա ամենակարեւոր բաղադրիչները՝ հակաօքսիդանտները, դանդաղեցնում են ծերացման գործընթացը: Այդ պատճառով շիճուկը կարելի է օգտագործել նաեւ որպես դեմքի դիմակ:

Ձեզ ենք ներկայացնում հիանալի դիմակներ դեմքի մաշկի համար:

Մաքրող դիմակ. անհրաժեշտ է խառնել մի քիչ սուրճի նստվածքը կաթնային շիճուկի հետ՝ 1:2 հարաբերությամբ եւ ստացված զանգվածը քսել դեմքին մերսող շարժումներով: Թողնել դեմքին 3 րոպե, այնուհետեւ լվանալ տաք ջրով:

Սնուցող դիմակ. վերցնել կաթի շիճուկը եւ կաթնաշոռը՝ 1:1 հարաբերությամբ, խառնել եւ քսել դեմքին, թողնել 20 րոպե: Այնուհետեւ լվանալ տաք ջրով:

Կնճիռներից ազատվելու համար անհրաժեշտ է սառեցնել կաթնային շիճուկը եւ առավոտյան սրբել դեմքը, այնուհետեւ քսել խոնավեցնող քսուք:

Շիճուկը կարելի է ավելացնել նաեւ բուժիչ կոկտեյլի մեջ՝ խառնելով հատապտուղների, կաթնաշոռի եւ շաքարավազի հետ: Կարելի է նաեւ պատրաստել դոնդող երեխաների համար: Այն հաճախ ավելացնում են նաեւ մանկական սննդի մեջ, քանի որ իր բաղադրությամբ շատ մոտ է մայրական կաթին:

Աղբյուր՝ kastory.ru

Back to top button
Close