ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Ամեն օր խնձորի քացախ օգտագործելու 10 պատճառ

Բոլորին քաջ հայտնի է խնձորի քացախի անհավանական հատկությունների մասին, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ մեկ ճաշի գդալ խնձորի քացախի ամենօրյա օգտագործումը կկարգավորի առողջական վիճակը: Խնձորի քացախն օրգանիզմը հագեցնում է անհրաժեշտ հանքանյութերով եւ վիտամիններով, ինչպես նաեւ նպաստում է նիհարեցմանը:

Ձեզ ենք ներկայացնում 10 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ ամեն օր քացախ օգտագործել:

Ատամների սպիտակեցում եւ ամրացում

Խնձորի քացախով բերանի խոռոչի ողողումը կամրապնդի ատամները եւ դրանք ավելի սպիտակ կդարձնի:

Կալիումի մեծ քանակություն

Կալիումը շատ կարեւոր հանքային նյութ է մկանների եւ նյարդային ազդակների համար:

рН-ի հավասարակշռության կարգավորում

Խնձորի քացախը հարուստ է քացախաթթով, որը կարգավորում է օրգանիզմում pH-ի մակարդակը:

Բազմաթիվ հիվանդությունների կանխարգելում

Խնձորի քացախն օժտված է հզոր հակավիրուսային հատկությամբ, ինչն օրգանիզմում նվազեցնում է լորձը եւ ալերգիայի ու հիվանդությունների նախանշանները:

Օրգանիզմի թունազերծում

Խնձորի քացախն օժտված է հզոր հակաօքսիդանտային հատկությամբ, ինչը նպաստում է թունավոր նյութերի մաքրմանը:

Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը եւ զարկերակային ճնշումը

Խնձորի քացախը բարձրացնում է ինսուլինի կենտրոնացումն օրգանիզմում եւ նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը եւ զարկերակային ճնշումը:

Օգնում է ազատվել ավելորդ քաշից

Խնձորի քացախը  հեշտությամբ քայքայում է ճարպն օրգանիզմում: Այն համարվում է նիհարելու ամենալավ բնական միջոցներից մեկը:

Լավացնում է մաշկի վիճակը

Խնձորի քացախի օգտագործումը արդյունավետորեն բուժում է մաշկը:

Ամրացնում է մազերը եւ դրանք դարձնում փայլուն

Շաբաթական մեկ անգամ գլուխը խնձորի քացախով լվանալը նպաստում է մազերի ամրացմանը եւ փայլ է հաղորդում:

Բուժում է կապտուկները եւ արեւայրուքը

Արեւայրուքից եւ կապտուկներից ազատվելու համար սրբիչը թրջել խնձորի քացախով եւ դնել վնասված հատվածին:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button