ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Բարեկազմ մարմին ունենալու համար խմեք այս ըմպելիքը

Ավելորդ քաշի դեմ կան շատ միջոցներ, որոնք արդյունավետ են՝ դիետաներ, մարզումներ, նյութափոխանակության արագացում: Այդ բոլորը տարբեր կերպ են գործում, սակայն ունենում են նույն արդյունքը: Ձեզ ներկայացնում ենք հիանալի միջոց նյութափոխանակությունն արագացնելու համար:

Նիհարելու հեշտ միջոց

Այս միջոցի դրական կողմն այն է, որ չի վնասում: Խմել եւ նիհարել. ահա ամբողջ մարտավարությունը: Կազատվեք ոչ միայն ավելորդ քաշից, այլ նաեւ ավելորդ նյութերից: Օրգանիզմի ընդհանուր վիճակը կկարգավորվի թունազերծման միջոցով: Ճարպը քայքայող ըմպելիքի բաղադրատոմսի բաղադրիչներն են կոճապղպեղը, կիտրոնը, մաղադանոսը:

Բաղադրատոմս

1թեյի գդալ կոճապղպեղի փոշի

1 հատ կիտրոն

Մեկ կապ մաղադանոս

0,5 լ ջուր

Մի քիչ դարչին

1 ճաշի գդալ քացախ

Պատրաստման եղանակը

Եռացրած ջրով կաթսայի մեջ ավելացնել բոլոր բաղադրիչները եւ եփել 5-10 րոպե: Քամել ստացված թուրմը, լցնել հարմար ամանի մեջ եւ թողնել, որ սառչի: Այն խորհուրդ է տրվում պահել սառնարանում: Ըմպելիքը պետք է խմել օրական մեկ անգամ 150-200մլ, քնելուց առաջ: Այն թույլ կտա արագացնել նյութափոխանակությունը, ինչն էլ կնպաստի ավելորդ քաշից ազատվելուն:

Այս ըմպելիքի մթերքները պատահական չեն ընտրված: Կիտրոնը կարգավորում է մարսողությունը, իսկ քնելուց առաջ դա շատ կարեւոր է, որպեսզի ստամոքսում  ծանր սնունդ չմնա, քանի որ դրա յուրացումը բավականին երկար ժամանակ է խլում:

Մաղադանոսը հայտնի է որպես միզամուղ միջոց: Այն օգնում է ազատվել այտուցվածությունից եւ նվազեցնել միջբջջային հեղուկի քանակությունը: Հիշեք, որ ջրի կուտակումն օրգանիզմում անցանկալի է:

Ավելորդ քաշի դեմ պայքարում իմբիրի օգտակարությունը հայտնի է բոլորին: Այդ արմատի հակաբորբոքային հատկությունն օգնում է վերականգնել մարսողական համակարգի խանգարումը, ինչպես նաեւ ազատվել մանրէներից եւ հաստ աղիի շրջանում թունավոր նյութերի կուտակումից:

Ըմպելիքի մյուս բաղադրիչներն օժանդակող հատկություն ունեն: Քացախը նպաստում է երկար պահպանմանը, իսկ դարչինը կազատի երեկոյան քաղցի զգացումից՝ թույլ չտալով ուտել քնելուց առաջ: Քաշի վերահսկողությունը պետք է սկսել սննդի յուրացումը կարգավորող գործընթացից, այլ ոչ թե սննդի քանակը քչացնելով:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button