Նորություններ
Սիրիական բանակը իր վերահսկողության տակ է վերցրել Հոմսի վերջին քաղաքը

Reuters –ի փոխանցմամբ սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Հոմս նահանգի վերջին քաղաքը:
Այն նախկինում գտնվում էր ԴԱԻՇ խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ։ Խոսքը Ալ Սուհնա քաղաքի մասին է, որը ազատագրվել է ռմբակոծությունից հետո։ Քաղաքը գտնվում է հնագույն Պալմիրայից 50 կմ հյուսիս-արևելք։
Քաղաքը նույնքան հեռավորության վրա է գտնվում նաև Դեր Զոր նահանգի սահմանից, որի տարածքը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից։