Միջազգային
4 մարդ է սպանվել Մոսկվայի շրջանային դատարանում տեղի ունեցած հրաձգության արդյունքում

Մոսկվայի շրջանային դատարանում այսօր հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում կան զոհեր և վիրավորներ:
Դեպքը տեղի է ունեցել «ГТА» բանդայի գործի քննության ընթացքում: Գործով փաստաբան Սոֆյա Ռուբասկայան РИА Новости-ին հայտնել է, որ լսվել է շուրջ 20 կրակոց, կան վիրավորներ:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բանդայի 4 անդամ, ովքեր անցնելիս են եղել դատական գործով, սպանվել են:
Նախնական տեղեկություններով գործով անցնող 9 ամբաստանյալներին ոստիկանական պահակախումբն ուղեկցելիս է եղել դատարանի շենք, երբ վերջիններս խլել են ոստիկաններից մեկի ատրճանակը, կրակ են բացել և փորձել են փախուստի դիմել: