Սպորտ

«Բարսելոնան» ավելի մոտեցավ Կոուտինյոյի տրանսֆերին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:

RAC1 ռադիոկայանն իր կայքի միջոցով տեղեկացրել է, որ «կապտանռնագույնները» 25-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը: 

Այժմ կատալոնացիներին մնում է պայմանավորվել անգլիական ակումբի հետ:

Նախկինում հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» պատրաստ է բաց թողնել բրազիլացուն, բայց նվազագույնը 100 միլիոն եվրոյի դիմաց:

sport.times.am

Ավելին
Back to top button