Սպորտ

«Բարսելոնան» Կոուտինյոյին ձեռք բերելու լուրջ քայլեր է ձեռնարկում

«Բարսելոնայի» ներկայացուցիչները մեկնել են Անգլիա, որտեղ բանակցություններ են վարում «Լիվերպուլի» կիսապաշտպան Կոուտինյոյի տեղափոխության շուրջ: Այդ մասին գրում է sport.es-ը, որը «բլաուգրանայի» քայլը «լուրջ քայլ» է անվանել: 

Կատալոնացիները մտադիր են 80 միլիոնով գնել բրազիլացու տրանսֆերը: «Լիվերպուլը» չի ցանկանում բաց թողնել իր առաջատարին և նվազագույնը 100 միլիոն է պահանջում: Բանակցությունները շարունակվում են:

Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույներին» միանալու ցանկություն էր հայտնել, սակայն մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել էր, որ չի ցանկանում բաց թողնել նրան:

«Բարսելոնան» վաղուց է ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին, սակայն այդ փորձերը հետաձգվել էին ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի շուրջ բանակցությունների պատճառով:

sport.times.am

Back to top button
Close