Մեղրի անհավանական օգտակար հատկությունները
Մեր օրերում շատերը հիմնականում օգտագործում են քիմիական արտադրության դեղահաբեր՝ արհամարհելով բնական ավանդական բժշկությունը եւ բնական միջոցները, որոնք օգտագործել են մեր նախնիները: Օրինակ, մեղրը ճանաչված ժողովրդական միջոց է, որը քաղցր է շաքարավազից եւ ավելի օգտակար է: Այն յուրացվում է ավելի արագ եւ հեշտ:
Համաձայն հետազոտությունների՝ մեղրը հատկություն ունի ինչպես երկարացնելու, այնպես էլ վերականգնելու քունը:
Նախեւառաջ, այն ապահովում է գլիկոգենի համարժեք մատակարարումը դեպի լյարդ գիշերային ժամերին: Միջին հասակի մարդու լյարդը կարող է 75-100գր գլիկոգեն պահել, որը յուրացվում է կախված մարմնի չափերից եւ սեռից:
Օրվա ընթացքում օրգանիզմին մեկ ժամում 10գր գլիկոգեն է անհրաժեշտ:
Մեղրի օգտակար հատկությունների ցանկը.
•Բարձրացնում է իմունիտետը:
•Ապահովում է վիտամինները, հանքային նյութերը եւ հակաօքսիդանտները:
•Ունի հակաբակտերիալ եւ հակասնկային հատկություն:
•Բարձրացնում է էներգիայի մակարդակը եւ նվազեցնում է հոգնածությունը:
•Նպաստում է աղիներում օգտակար բակտերիաների աճին:
•Խթանում է քաշի կորստին: Լավագույն արդյունքներ ստանալու համար ամեն առավոտ խմեք գոլ ջուր մեղրով եւ կիտրոնով:
•Թեեւ մեղրն ավելի շատ կալորիա է պարունակում, քան շաքարավազը, այն նպաստում է ճարպի յուրացմանը:
•Կարգավորում է արյան հոսքը, ինչն էլ իր հերթին կանխում է սրտային հիվանդությունները:
•Բուժում է կոկորդի ցավը:
•Վերականգնում է տեսողությունը: Երկու թեյի գդալ մեղրը խառնել գազարի հյութի հետ եւ խմել ամեն օր:
•Կարգավորում է մարսողությունը:
•Նվազեցնում է ինչպես բորբոքումը, այնպես էլ ցավը:
•Կարգավորում է օրգանիզմի pH մակարդակը:
•Պարունակում է ֆիտոնուտրիենտներ, որոնք օժտված են հակաուռուցքային եւ հակաքաղցկեղային հատկությամբ:
•Ախտահանում է վերքերը եւ հանգստացնում այրվածքները: Խառնել մեղրը եւ սխտորը, ստացված մածուկը քսել վերքին:
•Ոչնչացնում է ակնեներ, կորյակներ առաջացնող բակտերիաները:
•Կանխում է լեյկոցիտների նվազումը:
•Բուժում է ծաղկափոշուց առաջացած ալերգիան: Դրա համար անհրաժեշտ է օրական մի քանի անգամ մեկ թեյի գդալ մեղր ուտել ալերգիայի սեզոնի սկսվելուց մի երկու ամիս առաջ:
•Օգնում է մաքրել հաստ աղիքը եւ լյարդը մանրէներից:
•Ալկոհոլի ազդեցությունից ազատվելու համար 15 մլ մեղրը, 70մլ օրգանական յոգուրտը եւ 80մլ նարնջի հյութը խառնել եւ ուտել:
•Էկզեման թեթեւացնելու համար անհրաժեշտ է խառնել սեւ պղպեղը, մեղրը եւ կոճապղպեղը եւ ստացված քսուքը քսել մաշկին:
•Օգնում է բուժել գլխամաշկի խնդիրները եւ կանխել թեփը:
•Բուժում է աղեստամոքսային խանգարումները եւ խոցերը:
•Մեղրի եւ դարչինի համադրությունն օգնում է արթրիտի դեպքում: Անհրաժեշտ է քսել խառնուրդը մարմնի ցավոտ մասին:
•Բարձրացնում է մարզիկների տոկունությունը:
•Օգնում է կանխել անհանգստությունը:
•Կանխում է նյութափոխանակային սթրեսը:
•Բուժում է ատամնացավը. խառնել մեղրն ու դարչինը եւ քսել ատամին:
•Անցկացնում է առավոտյան սրտխառնոցը:
•Խոնավեցնում է մաշկը:
•Օգնում է ազատվել զկրտոցից:
•Օգնում է աչքերի կարմրության դեպքում: Մեկ բաժակ ջրի մեջ լցնել մեկ թեյի գդալ մեղր եւ կաթեցնել վնասված աչքի մեջ:
•Գլխացավից, լարվածությունից ազատվելու համար մեկ բաժակ գոլ ջրի մեջ մի քանի թեյի գդալ մեղր լցնել եւ խմել:
•Մեղրով լոգանքն օգնում է փափկացնել մաշկը:
•Ոտքերի ցավից ազատվելու համար երկու ճաշի գդալ խնձորի քացախը եւ երկու ճաշի գդալ մեղր խառնել եւ օգտագործել քնելուց առաջ:
•Բերանի տհաճ հոտից ազատվելու համար եռացրած ջրի մեջ ավելացնել մեկ թեյի գդալ մեղր ու դարչին եւ խմել:
•Խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար խառնել երկու ճաշի գդալ մեղրը, երեք ճաշի գդալ դարչինը, թեյը եւ խմել:
Մեղր ընտրելիս պետք է համոզվել, որ այն հում եւ օրգանական է, քանի որ արտադրության ընթացքում ջերմային մշակումից հետո ոչնչանում են մեղրի օգտակար նյութերը:
Աղբյուր՝ kastory.ru