Նորություններ

Պոլսո պատրիարքական տեղապահը շնորհավորական նամակ է հղել Թուրքիայի նախագահին

Պոլսո Հայոց պատրիարքարանի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեկ ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահին: Նրա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված նամակում մասնավորապես ասվում է.

 «Ժողովրդի կամքին ու ժողովրդավարական կարգերին դեմ իրականացված գործողությունը կասեցվեց ժողովրդի միության ու միասնականության շնորհիվ, և մեր հայրենիքը փրկվեց հավանական քաոսի մեջ հայտնվելուց: Անկասկած, մեր ժողովրդի միությունն ու միասնականությունը, զգոնությունը, սիրո և հարգանքի զգացումները կմնան որպես կարևոր երաշխիք մեր երկրի կենսունակության համար»:

Բեքչյանը Պոլսո Հայոց պատրիարքարանի ու հայ համայնքի անունից հուլիսի 15-ի Ժողովրդավարության ու ազգային միության օրվա կապակցությամբ լավագույն ցանկություններն է հղել ու հաջողություն մաղթել Էրդողանին հետագա աշխատանքներում:

Back to top button