Նորություններ

Սաֆարյանին եւ Սեֆիլյանին չեն ծեծել. ոստիկանություն

Ոստիկանությունը հերքում է տեղեկությունն այն մասին, որ դատարանի շենքում ծեծի են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մոտենալով  Գեւորգ Սաֆարյանի մորն ու պաշտպան Տիգրան Հայրապետյանին վստահեցրել է, որ նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ փաստաբաններն ահազանգել էին, որ տեղեկություն ունեն դատարանի շենքի գործադրվող  բռնությունների մասին:

Փաստաբանները պահանջեցին դատավորից, որպեսզի դատարանը վերանայի Սաֆարյանին եւ Սեֆիլյանին դատարանից հեռացնելու վերաբերյալ իր որոշումը, եւ նրանց հրավիրի նիստերի դահլիճ, որպեսզի համոզվեն, որ իրենց պաշտպանյալների հետ ամեն ինչ նորմալ է:

Դատական նիստը նախագահող դատավորը, սակայն, հայտարարեց, որ կվերանայի իր որոշումը եւ կբեկանի հայտարարած սանկցիան միայն այն դեպքում, երբ պաշտպանները երաշխավորեն, որ իր  դատարան մտնելիս Սեֆիլյանն ու Սաֆարյանը ոտքի կկանգնեն:

Նշենք նաեւ, որ դատարանի շենքում են նաեւ ՄԻՊ արագ արձագանքման խմբի անդամներ, ովքեր հանդիպել են Սաֆարյանին եւ Սեֆիլյանին: Սակայն նրանք չեն ասում  բռնությունների ենթարկվել են Սեֆիլյանն ու Սաֆարյանը դատարանի շենքում, թե ոչ:

ՄԻՊ աշխատակիցները վստահեցնում են, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարություններով:

Back to top button
Close