Սպորտ
Էնցո Զիդանը հեռացավ «Ռեալից»

«Ռեալի» կիսապաշտպան Էնցո Զիդանը «Ռեալից» տեղափոխվել է «Ալավես»,- տեղեկացնում է բասկերի պաշտոնական կայքը:
Ֆրանսիացին, ով հանդես էր գալիս մադրիդցիների երկրորդ թիմում` «Կաստիլյայում», 3 տարվա պայմանագիր է կնքել Լա լիգայի ակումբի հետ:
22-ամյա Էնցոն «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ավագ որդին է: «Զիզուն» 4 որդի ունի, որոնք բոլորն էլ «արքայական ակումբի» սաներն են: