Նորություններ

Ոստիկանները հերթ են կանգնել Միայնակ Գայլին ծեծելու համար. փաստաբան

Միայնակ Գայլին Արայիկ Խանդոյանին իսկապես նպատակաուղղված խոշտանգել են: Նրան ծեծել են 15 հոգով՝ հերթով:

Այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Նրան դատարանի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժան ծեծի է ենթարկել: Ընդ որում, քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել` հերթով են մտել ծեծելու»,- հայտարարեց նա:

Փաստաբանը պատմեց, որ սկզբում ծեծել են Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին: Այնուհետ երբ նրանց ծեծելով բերել են խուց, Խանդոյանն ասել է «ոչ մի նախադրյալ չկա, ինչ եք անում»: Դրանից հետո սկսել են ծեծել Խանդոյանին:

«Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին տշելով են բերել»,- նշեց փաստաբանը:

Պապիկյանը նշեց, որ բռնության ենթարկվել են նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանը և Սմբատ Բարսեղյանը:

Back to top button
Close