Նորություններ

«Անալիզ» հանձնել` Սասնա ծռերի գործով դատաքննությանը մասնակցելու համար

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դարձյալ ուժեղացված հսկողության տակ է:

Դրսում ոստիկանները, ներսում դատական կարգադրիչները չեն թույլատրում ազատ ելումուտը դռնբաց դատական նիստին: Ժամը 11-ին նշանակված դատաքննությունը դեռ չի մեկնարկել, քանի որ փաստաբանների եւ կարգադրիչների միջեւ պարբերաբար վիճաբանություն է սկսվում: Խնդիրն այն է, որ փաստաբանները չեն թույլատրում զննել իրենց: Փաստաբան Լուսինե Սահակյանը չթույլատրեց զննել իր պայուսակը եւ պահանջեց կազմել արձանագրություն: Նա այլ գործով դատաքննության էր եւ չնայած դրան՝ հրահանգվում էր ենթարկվել կոնկրետ Ծռերի գործով դատաքննության համար գործող «կանոններին»:

Փաստաբանները կատակում էին, թե չլինի՞ պահանջեն իրենց անալիզ հանձնել, որ պարզ դառնա որեւէ վարակիչ հիվանդություն չունեն, նոր միայն թույլատրեն մտնել դահլիճ:

19575972_1381858885238177_532086594_n

19551277_1381858895238176_2040113930_n

19553505_1381858888571510_1370612709_n

Back to top button
Close